Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ երեկ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Արմենտելի» դեմ ինտերնետ պրովայդերների հարուցած վարույթի առնչությամբ: Այն վարել է հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը, իր խոսքում նշելով, որ հանձնաժողովը երբեք չի մտածել, որ տուգանքները մրցակցային մտածողության լավագույն ձեւն են եւ կոչ անելով կողմերին համաձայնության գալ:
«Արմենտելի» ներկայացուցիչները քննարկման ժամանակ հայտարարել են բանակցությունների իրենց պատրաստակամության մասին, իսկ պրովայդերները նախընտրելի են համարել հանձնաժողովի որոշմամբ իրենց բարձրացրած խնդիրների լուծման ամրագրումը, ինչը, ըստ նրանց, պայմանավորվածությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կտա:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները դիմել են հանձնաժողովին, հայտնելով, որ «Արմենտել» ընկերության կողմից ինտերնետ հասանելիության տրամադրման պայմաններում առկա են մրցակցության սահմանափակման երեւույթներ: Օրերս այդ դիմումին միացել է նաեւ «Քրոսս նետ» ընկերությունը:
Ա. Մ.