«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2008-05-24 | #100, 2008-05-27 | #101, 2008-05-28


ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵԳՐԵՐՆ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ

Նովի Սադում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը հաջող էր մարզաձեւի Հայաստանի ներկայացուցիչների համար: Եթե նախորդ մրցաշարերում հայ ըմբիշները օլիմպիական 3 ուղեգիր էին նվաճել, ապա նույնքան ուղեգիր նրանց բաժին հասավ Նովի Սադում: Մրցաշարին մասնակցած մեր չորս ըմբիշներից երեքը` Կարեն Մնացականյանը (60 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Դենիս Ֆորովը (84 կգ) մրցաշարում զբաղեցրին 3-րդ հորիզոնականը եւ իրավունք ստացան մասնակցելու Պեկինի օլիմպիական խաղերին: Նշենք, որ ուղեգրերն անվանական չեն, այլ քաշային տվյալ կարգի համար են: Այնպես որ դեռեւս վերջնականապես պարզ չէ, թե քաշային վեց կարգերում ովքեր են Հայաստանը ներկայացնելու Պեկինում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4