Սարաեւոյի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Պերես Դոմինգեսի հետ: Դա մրցաշարում Մովսիսյանի 4-րդ ոչ-ոքին էր: Առայժմ նա հաղթանակ չի տոնել եւ 2 միավորով 4-5-րդ տեղերն է բաժանում Արտյոմ Տիմոֆեեւի հետ:
Աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է Ալեքսանդր Մորոզեւիչը, որը 3-րդ հաղթանակը տոնեց Արտյոմ Տիմոֆեեւի հետ պարտիայում: 3 միավորով նրան հետապնդում է Սոկոլովը, որը ոչ-ոքի ավարտեց պարտիան Բորկի Պրեդոեւիչի հետ: Վերջինս 1,5 միավորով եզրափակում է աղյուսակը: 6-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով մրցելու է Արտյոմ Տիմոֆեեւի հետ: Կկայանան նաեւ Պրեդոեւիչ-Դոմինգես, Մորոզեւիչ-Սոկոլով պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ