Չիկագոյում ավարտված շախմատի մրցաշարում մեծ հաջողության հասան Տիգրան Պետրոսյանն ու Վարուժան Հակոբյանը, որոնք ճապոնացի Հիկարու Նակամուրայի հետ 5,5-ական միավորով բաժանեցին 1-3-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում էր 53 շախմատիստ: Ավարտական` 7-րդ տուրում աղյուսակը գլխավորող Տիգրան Պետրոսյանն ու Հիկարու Նակամուրան հաշտություն կնքեցին: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը հաղթելով Ալոնսո Չապատային, եւս վաստակեց 5,5 միավոր ու կիսեց հաղթանակը Պետրոսյանի եւ Նակամուրայի հետ: 5 միավորով հաջորդ չորս տեղերում են Դմիտրի Գուրեւիչը, Նիկոլա Միտկովը, Ալեքս Երմոլինսկին եւ Ջոշուա Ֆրիդելը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ