«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2008-05-31 | #104, 2008-06-03 | #105, 2008-06-04


«ՀԱՅՓՈՍՏԸ» ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

Ինչպես տեղեկացանք «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունից, 2008-ի հուլիսի 1-ից կբարձրանա ընկերության փոստային բաժանմունքների շուրջ 2400 աշխատակիցների աշխատավարձերը: Բարեփոխված համակարգով կվարձատրվեն փոստային բաժանմունքների ղեկավարները, սպասարկող օպերատորները եւ փոստատարները: Տեղեկացվում է նաեւ, որ աշխատակիցների հետ ներկայիս 3 ամսյա ժամանակավոր պայմանագրի փոխարեն կկնքվեն անժամկետ աշխատանքային պայմանագրեր, ինչը թույլ կտա նրանց վստահ լինել կայունության եւ աշխատանքային զբաղվածության առումով եւ կբարձրացնի նրանց աշխատանքի արդյունավետությունը:

«Հայփոստի» հաղորդագրության մեջ նշվում է, որ այս միջանկյալ փուլից հետո` սկսած 2008-ի սեպտեմբերի 1-ից, ընկերությունում կներդրվի վարձատրման վերջնական համակարգը, յուրաքանչյուր աշխատակից ապահովված կլինի աշխատավարձի կայուն աճով: Միաժամանակ, կկիրառվեն անհատական մոտեցումներ եւ կսահմանվեն անհատական աշխատավարձեր յուրաքանչյուր աշխատակցի համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4