Աթենքում կայացած ՖԻԴԵ-ի նիստում գրոսմայստերի կոչում է շնորհվել Ավետիք Գրիգորյանին: Դավիթ Քալաշյանը ստացել է միջազգային վարպետի, իսկ Նորայր Քալանթարյանըՙ ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Կոչումներ են ստացել նաեւ արտերկրում բնակվող մեր շախմատիստները: Չեխիան ներկայացնող Վիգեն Միրումյանին շնորհվել է գրոսմայստերի կոչում: Ռուսաստանցի Կարինա Համբարձումովային շնորհվել է միջազգային վարպետի կոչում, իսկ ԱՄՆ-ում բնակվող Սեւան Մուրադյանն այսուհետեւ կկրի ՖԻԴԵ-ի վարպետի կոչումը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ