Շախմատի տանը մեկնարկել է շախմատի Հայաստանի տղամարդկանց ակումբային առաջնությունը: Սպասվում է, որ չեմպիոնի տիտղոսի համար հիմնական պայքարը կընթանա «Բանկերի արքա» եւ «Միկա» թիմերի միջեւ: Առաջին տուրում մրցակիցները հանդիպեցին միմյանց: 3,5-2,5 հաշվով հաղթանակ տոնեց «Բանկերի արքան»: Թիմի հաղթանակն ապահովեց Տիգրան Քոթանջյանըՙ պարտության մատնելով Արա Մինասյանին: Մյուս պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ: Հաշտություն կնքեցին Վահանյանն ու Սարգսյանը, Լպուտյանն ու Ջոբավան, Հարությունյանն ու Պետրոսյանը, Արտաշես Մինասյանն ու Փաշիկյանը, Անաստասյանն ու Լահնոն: Ինչպես տեսնում ենք, «Միկայի» կազմում կան այլ երկրներից հրավիրված շախմատիստներ:
Մյուս մրցախաղում ՖԻՄԱ-ն մեծ առավելությամբ հաղթեց «Երեւանին» (5-1), իսկ «Հրազդան»-«Գյումրի» մրցախաղում գրանցվեց 3,5-2,5 հաշիվը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ