«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2008-06-20 | #118, 2008-06-21 | #119, 2008-06-24


ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօր հասարակության առջեւ ծառացած բազմաթիվ հասարակական, սոցիալ-իրավական, քաղաքական խնդիրների լուծման համար անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու Հասարակական խորհուրդ: Այս գաղափարը ողջունելի է, դրվատանքի արժանի, գուցեեւ մի քիչ ուշացած: Սակայն Հանրային խորհրդի մեջ պետք է ներգրավել այնպիսի մարդկանց, որոնց ապրած կյանքը, կենսագրությունը, մղումները լինեն անկեղծ, ազնիվ, գիտելիքներըՙ խորքային, որոնք կարող են իրենց առողջ ներուժի շնորհիվ լուծել հասարակությանը հուզող ամենակնճռոտ, ամենախրթին խնդիրները:

Այսպիսին է ՀՀ ՓՊ-ի նախագահ Ռուբեն Արամի Սահակյանը, որին բոլորը ՀՀ-ում ճանաչում են որպես անկաշառ, սկզբունքային, բարոյական բարձր արժեքների տեր, արդարամիտ եւ օրինավոր խստապահանջ մարդու:

Այս խոսքերի տակ կարող են ստորագրել հարյուրավոր փաստաբաններ, բազում քաղաքացիներ, ովքեր ինչ-որ կերպ առնչվել են Ռուբեն Արամի Սահակյանի հետ:

Հայ հասարակությանը Ռուբեն Սահակյանը հայտնի է որպես քրեական իրավունքի մեծ գիտակ, իր գործի իսկական մասնագետ, բարձր պրոֆեսիոնալ, որպես մեծ կառույցի ղեկավար, որպես իրավական պետության կառուցման եռանդուն հիմնադիր:

Կարծում եմՙ Հանրային խորհուրդը պետք է ձեւավորվի միայն ՀՀ քաղաքացիների անմիջական նախաձեռնությամբ եւ ոչ թե որպես ինքնակոչ ներդրվելով այդ խորհրդի մեջ, քանզի խորհրդի անդամները պետք է ունենան անբասիր հեղինակություն եւ ընդունելի լինեն հասարակության բոլոր շերտերի կողմից:

ԱՆԺԵԼԱ ՀՈԲՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4