Երեկ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն այցելեց Արագածոտնի մարզի Լեռնապար համայնք, քաղաք Վանաձոր, որից հետո եղավ Խնձորուտումՙ տեղում ծանոթանալու տարվող շինարարական աշխատանքներին: Պետբյուջեից հատկացված գումարներով Լեռնապարում կառուցվում են հանրակրթական դպրոց, մշակույթի կենտրոն, իսկ Վանաձորի պոլիտեխնիկական ինստիտուտի երեւանյան մասնաճյուղում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ: Կառավարության հաստատած ծրագրի համաձայն, Խնձորուտում կառուցվում է մարզադպրոց: Առավել մանրամասնՙ հետագայում:
Ն. Մ.