Հայաստանի սահմանը հատելիս Հայաստանի քաղաքացիներն այլեւս չեն վճարի այն 13 հազար դրամը, որը նախկինում պարտավոր էին վճարել եւ ինչը տարբեր շահարկումների եւ դժգոհությունների առիթ էր դարձել: Կառավարության երեկ ընդունած այս որոշման մասին լրագրողներին մանրամասներ ներկայացրեց մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ խոսքը ոչ թե բեռնատարների, այլ ուղեւորատար տրանսպորտով սահմանը հատողների մասին է: Տեղեկացվեց նաեւ, որ որոշումն ուժի մեջ է հրապարակումից անմիջապես հետո:
Ա. Մ.