«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2008-07-12 | #134, 2008-07-15 | #135, 2008-07-16


ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅ Է

Ուիլմինգտոնում (Դելավեր նահանգ, ԱՄՆ) տեղակայված Հումանիտար գիտությունների ամերիկյան համալսարանի տնօրենների վարչությունը վերջերս հայտարարել է, որ համալսարանի պրեզիդենտ է նշանակել ճանաչված հայազգի մտավորական, համալսարանական կառավարման երկարամյա փորձ ունեցող գործիչ Կարպիս Տեր-Եղիայանին, որը ցարդ վարում էր նույն համալսարանի գլոբալ ցանցին մաս կազմող «Մաշտոց քոլեջի» պրեզիդենտի պաշտոնը:

Այս մասին տեղեկացնելով` «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը հավելում է, որ Տեր-Եղիայանը ավելի քան 30 տարվա կառավարման փորձ ունի Մ. Նահանգների բարձրագույն կրթության բնագավառում, պաշտպանել է դոկտորական թեզ կրթական ոլորտում սոցիալական քաղաքականության եւ հետեւողական զարգացման թեմայի շուրջ: Աշխատել է Հարավային Կալիֆոռնիայի մի շարք ոչ շահութաբեր կազմակերպություններում, ինչպիսիք են հատկապես «Ռոտարի ինտերնեշնըլը», որտեղից արժանացել է բարձրագույն պատվավոր մրցանակին: Հեղինակ է կրթության, պատմության առօրյա իրադարձությունների մասին գրված 14 գրքերի:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4