«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2008-07-16 | #136, 2008-07-17 | #137, 2008-07-18


ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Հետաքրքրական եւ ուշագրավ տպավորություններ չինաստանյան 10-օրյա ուղեւորությունից: Ծայրագույն Արեւելքի էկզոտիկա, դիտարկումներ կյանքի ու մշակույթի ամենատարբեր ասպեկտների, բնութենապաշտության փիլիսոփայությամբ-Հակոբ Ավետիքյանի ուղեգրական նոթերում:

Հոբելյանական տարեթվեր-Հայ բեմի մեծագույն Վարպետիՙ Վահրամ Փափազյանի (120-ամյակ) արվեստը թատերագետ Արա Խզմալյանի հայացքով: Արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի 70-ամյակի առթիվ վաստակի գնահատանքՙ Վարսիկ Գրիգորյանի հրապարակման մեջ:

Տաղանդավոր արձակագիր Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը Հայոց ցեղասպանության գեղարվեստական խիստ ինքնատիպ արձագանք է ժամանակ-առեղծվածի բարդ հոլովույթում: Գրողի աշխարհայացքի եւ դիրքորոշման մասինՙ Գոհար Աճեմյանի հարցազրույցում: Նկատենք, որ գրքի լույս ընծայումը համընկնում է մեր հրապարակման օրվան:

Լեռ Կամսարի նորընծա «Մազապուրծ օրագիր» ժողովածունՙ Գրիգոր Աճեմյանի մեկնաբանությամբ: Գրքերի տեսություն, ըստ Հրաչյա Սարիբեկյանի:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4