«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2008-07-23 | #141, 2008-07-24 | #142, 2008-07-25


ԳՈՒՅՔ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԿՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՆ ՆԱԵՎ ԳՈՒՅՔ ՁԵՌՔԲԵՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕՏԱՐՈՂՆԵՐԸ

Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման օրենքի համաձայն, այս տարի հայտարարագիր պետք է ներկայացնեն ոչ միայն պաշտոնատար եւ նրանց փոխկապակցված անձինք, այլեւ նրանք, ովքեր տարվա ընթացքում անշարժ գույք են ձեռք բերել կամ օտարել: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնելով այդ մասին, հարկային պետական ծառայության քաղաքացիների եկամուտների հայտարարագրման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սամվել Գրիգորյանն ավելացրեց, որ հայտարարագիր պետք է ներկայացվեն, եթե անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը, շարժական գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքների ընդհանուր գինըՙ 8 մլն դրամը, արժեթղթի ձեռքբերման կամ օտարման գործարքների ընդհանուր գինըՙ 8 մլն դրամը, նաեւ երբ փոխառության ձեռքբերման կամ օտարման գործարքների, թանկարժեք գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 8 մլն դրամը կամ հարկային տարվա ընթացքում ստացվել են 8 մլն դրամը գերազանցող եկամուտներ: Այս տարվա բոլոր հայտարարագրերը պետք է ներկայացվեն 2009-ի հունվարից մինչեւ ապրիլի 15-ը:

Ըստ հարկային ծառայության ներկայացուցչի, 2001-ին, երբ ընդունվեց բարձրաստիճան պետական պաշտոնյաների հայտարարագրման օրենքը, հայտարարագրեր ներկայացրին 5,5 հազար մարդ: Հետագայում, երբ ընդլայնվեց հայտարարագիր ներկայացնողների շրջանակը, 2007-ին դրանց թիվը հասավ 55 հազարի, իսկ այս տարվա համար հայտարարագրերի թիվը կկազմի 150-160 հազար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4