«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2008-07-26 | #144, 2008-07-29 | #145, 2008-07-30


«ԱՐԱՐԱՏԻՆ» ՇՐՋԱՆՑԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

4-րդ տուրից հետաձգված «Միկա»-«Փյունիկ» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը: Երկու թիմերն էլ ջանք են գործադրում հասնելու առաջատարի դերը մեկնարկից ստանձնած «Արարատին»: «Միկան» հաջողության դեպքում կշրջանցեր արարատցիներին եւ 2-րդ շրջանը կավարտեր աղյուսակի առաջին հորիզոնականում: Նման հեռանկարը ոգեւորել էր «Միկայի» ֆուտբոլիստներին, որոնք հատկապես առաջին խաղակեսին ակտիվ խաղ ցուցադրեցին եւ ստիպել էին «Փյունիկին» ավելի շատ հոգ տանել սեփական դարպասի պաշտպանության մասին:

Դաշտի տերերը բավական վտանգավոր գրոհներ էին կազմակերպում եւ դրանցից մեկն ավարտվեց «Փյունիկի» դարպասի գրավմամբ: 18-րդ րոպեին Ֆյոդորովը ճշգրիտ փոխանցումով հարվածի դուրս բերեց Ալեքսին եւ վերջինս գրավեց դարպասը: 27-րդ րոպեին «Միկան» հիանալի հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշիվը: Զազա Սախոկիան մեն մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, սակայն վերջինս հետ մղեց հարվածը: Փյունիկցիներն էլ իրենց հերթին գոլային երկու լավ պահ չիրացրին: Արթուր Եդիգարյանի հարվածը որսաց Սոսո Գրիշիկաշվիլին, իսկ Վարդան Պետրոսյանը մոտ տարածությունից վրիպեց:

2-րդ խաղակեսում երկու թիմերն էլ շարունակեցին ակտիվ գործողությունները: Փյունիկցիները մեծ ուժերով էին հարձակվում` ձգտելով փրկել խաղը: Եվ դա նրանց հաջողվեց: 77-րդ րոպեին Արթուր Եդիգարյանը հավասարեցրեց հաշիվը: Հետագայում երկու թիմերն էլ կարող էին կորզել հաղթանակը, սակայն այլեւս գոլ չգրանցվեց: Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի (1-1) արդյունքով: Առաջնության 3-րդ շրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արարատ1492322-1129
2. Միկա1484221-1128
3. Փյունիկ1474314-725
4. Բանանց1473418-1024
5. Գանձասար1463520-1621
6. Ուլիս1441910-1613
7. Շիրակ143298-1911
8. Կիլիկիա1421119-327

Ռմբարկուները

Մարկոս Պիզելի«Արարատ»10
Նարեկ Բեգլարյան«Միկա»6
Գեւորգ Ղազարյան«Փյունիկ»4
Արսեն Բալաբեկյան«Բանանց»4
Նորայր Գյոզալյան«Բանանց»4
Բենիամին Մանուչարյան«Գանձասար»4
Ալեքսանդր Պետրոսյան«Գանձասար»4
Կարեն Խաչատրյան«Կիլիկիա»4

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4