«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2008-07-29 | #145, 2008-07-30 | #146, 2008-07-31


Moody՛s ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

«Արդշինինվեստին» շնորհել է Ba1/Ba3/NP/D- վարկանիշներ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», Moody՛s միջազգային վարկանիշային գործակալությունը 2008-ի հուլիսի 25-ին Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշներ է շնորհել «Արդշինինվեստբանկին»` տեղական արժութային ավանդների (GLC), ինչպես նաեւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշներ` արտարժութային ավանդների չափանիշներով: Միաժամանակ «Արդշինինվեստբանկն» արժանացել է Moody՛s-ի ֆինանսական կայունության ("BFSR") D- վարկանիշին: Բոլոր ստացված վարկանիշերի հեռանկարները կայուն են:

«Արդշինինվեստբանկը» Moody՛s-ի սանդղակի D- BFSR չափանիշով Ba3 վարկանիշն արժանացել է որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանցն ունեցող բանկերից մեկը, հատկապես ավելացող եւ կայուն շահութաբերությամբ եւ ֆինանսական արդյունավետությամբ: 2007-ին իր ակտիվների մեծությամբ լինելով երկրորդը հանրապետությունում (գրավելով տեղական շուկայի 12,2%-ը), 2008-ի մարտին բանկը դարձավ առաջինն այդ ցուցանիշով: Բանկը նաեւ թիվ 1 հարկատուն է բանկային ոլորտում եւ 19-րդը խոշոր հարկատուների շարքում:

Ստանալով Ba1 երկարաժամկետ տեղական արժույթով ավանդների վարկանիշ «Արդշինինվեստբանկն» ըստ անհրաժեշտության կարող է ստանալ անհապաղ համակարգային օժանդակություն (նշելով, որ տեղական արժութային վերին սահմանը Հայաստանում Baa1 է): Հետեւաբար, Ba1-ը գնահատվում է երկու աստիճան բարձր քան Ba3 Baseline Credit վարկանիշն է:

«Արդշինինվեստբանկի» Ba3/Not Prime արտարժույթով ավանդների վարկանիշը սահմանափակված է Հայաստանին շնորհված վերին սահմանով, եւ այն կարող է բարձրանալ համաձայն այդ սահմանի ավելացման` մինչեւ GLC-ի չափանիշը (այն առայժմ Ba1/Not Prime է):

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Արամ Անդրեասյանի հավաստմամբ, Moodys-ի վարկանիշը հնարավորություն կտա ներգրավելու միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաեւ ավելի զարգացնելու հարաբերությունները հին եւ նոր գործընկերների հետ` Հայաստանում եւ արտերկրում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4