«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2008-07-31 | #147, 2008-08-01 | #148, 2008-08-02


ՉԻՆԱԿԱՆ HPCC-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ 17 ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

Չինական HPCC ընկերությունը ճանաչվել է Հայաստանի 110 կվտ հզորությամբ էլեկտրական ենթակայանների վերականգնման գլխավոր կապալառու, որի մասին երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում պայմանագիր ստորագրեցին հայկական «Էներգոինվեստ» եւ չինական HPCC ընկերությունների ներկայացուցիչները:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ չինական ընկերությունը հաղթել է մրցույթում առաջարկած ավելի ցածր գնի եւ ենթակայանների կառուցման մեծ փորձի շնորհիվ: Ըստ նախարարի, մրցույթի պայմաններով նախատեսվում էր վերակագնել 13 110 կվտ հզորությամբ ենթակայաններ, բայց նկատի ունենալով ծրագրով նախատեսված բյուջեի եւ չինական ընկերության առաջարկած գնի տարբերությունը, նպատակահարմար է գտնվել խնայված միջոցների հաշվին կառուցել եւս 4 ենթակայան: Վերականգնման ենթակա 17 ենթակայաններից 12-ը գտնվում են Երեւանում, 5-ըՙ մարզերում:

Ենթակայանների վերականգնման ծրագիրը վարկավորել է Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկըՙ այդ նպատակով տրամադրելով մոտ 50 մլն դոլար: Չինական ընկերությունը 12 ենթակայանների վերականգնման մրցույթում առաջարկել էր այդ աշխատանքը կատարել 33 մլն դոլարով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4