Անտվերպենի շախմատի մրցաշարի 4-րդ տուրն անհաջող էր Ռաֆայել Վահանյանի համար: Նա սեւերով զիջեց հոլանդացի Յան Թիմանին: 4 տուրից հետո Վահանյանը 2 միավորով 6-րդ տեղում է:
Աղյուսակը շարունակում է գլխավորել չին շախմատիստ Բու Քսյանջին: Նա 4-րդ տուրում առաջին կես միավորը կորցրեցՙ ոչ-ոքի ավարտելով պարտիան Միրոշնիչենկոյի հետ: Վերջինս Յան Թիմանի հետ 3 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: 2,5-ական միավորով հաջորդ տեղերում են Քիմեսին, Վեռլեն ու Շեբլերը: Քիմեսին հաղթեց վան դեր Սթրիխտին, Շեբլերը պարտության մատնեց Լահնոյին, Վեռլեն առավելության հասավ Միխելսի նկատմամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ