Անտվերպենի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Վահանյանը սեւերով պարտվեց առաջատարներից մեկինՙ չին շախմատիստ Բու Քսյանջիին: Հայ գրոսմայստերը 6 հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը: Իսկ Քսյանջին ուկրաինացի Միրոշնիչենկոյի հետ 5 միավորով գլխավորում է աղյուսակը: Վերջինս եւս հաղթանակ տոնեցՙ առավելության հասնելով վան դեր Ստրիխտի նկատմամբ:
4-ական միավորով հաջորդ տեղերում են Թիմանն ու Քիմերշին: Թիմանը հաշտություն կնքեց Շեբլերի հետ, իսկ Քիմեշին հաղթեց Միխելսին: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաեւ Վեռլե-Լահնո մրցավեճում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ