Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունը տեղեկացնում է երեկվա նախագահության նիստում ընթացած երկու` գրականության եւ արվեստի ինստիտուտների տնօրենների ընտրության արդյունքների մասին: Արվեստի ինստիտուտի, որն ունի 65 աշխատակից (ՀՀ ԳԱԱ 2 թղթակից անդամ, գիտության 11 դոկտոր եւ 21 թեկնածու), տնօրեն է վերընտրվել արվեստագիտության դոկտոր, պրոֆ. Արարատ Աղասյանը: Գրականության ինստիտուտի տնօրենի թեկնածուների շուրջը վերջերս մամուլում սուր հրապարակումներ երեւացին: Ըստ ԳԱԱ նախագահության նիստի երեկվա ընտրությունների, գրականության ինստիտուտը (66 աշխատակից, 2 ակադեմիկոս, գիտության 14 դոկտոր եւ 29 թեկնածու) կղեկավարի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆ. Ավիկ Իսահակյանը: Ի դեպ, 2 թեկնածուներն էլ ընտրվել են, ըստ պաշտոնական հաղորդագրության, միաձայն:
Մ. Բ.