«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2008-09-02 | #159, 2008-09-03 | #160, 2008-09-04


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄԸ ՍԿՍՈՒՄ Է ԿԱՅՈՒՆԱՆԱԼ

Այս տարվա հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14914 գործարք, ինչը 3,3 տոկոսով ավելի է հունիսին կատարված գործարքների համեմատ եւ 10,5 տոկոսով ավելիՙ անցած տարվա հուլիսի համեմատ: Այս մասին հայտնի դարձավ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալներից:

Հուլիսին կատարվել են 5211 օտարման գործարքներ, որոնց թիվը հունիսին եղել էր 4906-ը: Ինչպես միշտ, գերակշռում են առուվաճառքի գործարքներըՙ 80,9 տոկոս, իսկ մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարման գործարքների քանակը նախորդ ամսվա նկատմամբ աճել է 6,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի նկատմամբՙ 0,9 տոկոսով: Օտարման գործարքների 32 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 63,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Հուլիսին հունիսի համեմատ բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 5,5 տոկոսով, բայց, այդուհանդերձ, նախորդ տարվա հուլիսի համեմատ նվազել 22,2 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները հուլիսին հունիսի համեմատ աճել ենՙ 1 տոկոսով: Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները հուլիսին այսպիսին են եղել.

ՀամայնքներՄիջին գները հուլիս 2007 թ. (դրամ)Միջին գները հուլիս 2008 թ. (դրամ)Միջին գները հունիս 2008 թ. (դրամ)
Կենտրոն454800494800487000
Արաբկիր376600422300418500
Քանաքեռ-Զեյթուն276100311000309600
Նոր Նորք230100284500281700
Ավան225500276000274000
Էրեբունի228200281000279500
Շենգավիթ251100286000285000
Դավթաշեն250400300500295000
Աջափնյակ242100282500280800
Մալաթիա-Սեբաստիա228600271600269700
Նուբարաշեն125400158000155300
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)262600306200303300

Մարզերում, բացառությամբ Երեւանի, բնակարանների միջին գները հուլիսին աճել են 2,5 տոկոսով: Երեւանից հետո ամենաթանկ բնակարաններն Աբովյանում են, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 176 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 171 հազար դրամ, Ծաղկաձորումՙ 157 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը, 1 քմ-նՙ 139 հազար դրամ, Մասիսը եւ Նոր Հաըճնըՙ 132 հազար դրամ, Ջերմուկըՙ 125 հազար դրամ:

Հայաստանում հուլիսին գրանցվել է անհատական տների առուվաճառքի 520 գործարք, որից 113-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը հունիսի համեմատ աճել է 10,8 տոկոսով, իսկ մարզերում նվազել 4,1 տոկոսով: Անհատական տների միջին շուկայական գները Երեւանում, հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 1,5 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գներն ըստ համայնքների հուլիսին կազմել են.

ՀամայնքներՄիջին գները հուլիս 2007 թ. (դրամ)Միջին գները հուլիս 2008 թ. (դրամ)Միջին գները հունիս 2008 թ. (դրամ)
Կենտրոն470100501400494400
Արաբկիր382800434900426900
Քանաքեռ-Զեյթուն279700319100316800
Նորք-Մարաշ235200293900288900
Ավան227800282600276100
Էրեբունի230600285800281600
Շենգավիթ253300290000287200
Դավթաշեն254100308000301200
Աջափնյակ245700291200289000
Մալաթիա-Սեբաստիա232500278400275900
Նուբարաշեն128400161700159900
Միջինը Երեւանում (բացի Նոր-Նորքից)267300313400308900

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գներն ավելացել են 2,9 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 245 հազար դրամ, որտեղ պահպանվում է գների արագ աճի տեմպը: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 189 հազար դրամ: Երրորդը Վաղարշապատն էՙ 1 քմ-ն 176 հազար դրամ, այնուհետեւ Աշտարակըՙ 143 հազար դրամ, Մասիսըՙ 138 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 136 հազար դրամ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին անշարժ գույքի շուկայում պահպանվում եւ կայունանում է գործարքների քանակի ավելացման վերջին երկու ամիսներին վերականգնված միտումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4