«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ ԷԼ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՍՏԵՂԾԵԼ

Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով օգոստոսին Հայաստանում արձանագրված վառելանյութի ճգնաժամը վկայեց, որ մեր կառավարությունը նույնիսկ 5 օր տեւող տարածաշրջանային պատերազմի բացասական ազդեցությունը չեզոքացնելու հաշվարկ չունի: Այս կարծիքը հայտնեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԱԺ հայտարարությունների ժամին: «Հայաստանի նման աշխարհագրական դիրքում հայտնված պետությունն անցած 20 տարվա ընթացքում պարտավոր էր ճգնաժամային իրավիճակներում օգտագործվող համապետական ռեզերվներ ստեղծել եւ մտածել ներմուծման այլընտրանքային ուղիների մասին: Այդ խնդիրների լուծման մեխանիզմները մինչեւ օրս չեն ամբողջացվել որպես ազգային անվտանգության համադրույթից բխող հակաճգնաժամային ծրագիր», ասաց նա` առաջարկելով ստեղծել այդպիսի ծրագրեր:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4