ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ուրախ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպումը կարող է նպաստել երկու երկրների միջեւ հարաբերությունների ջերմացմանը: «Ֆուտբոլը դա մեր խաղաղությունն է: Մենք մտադիր չենք վերլուծել ստեղծված իրավիճակի պատճառները: Սակայն պետք է փաստենք, որ ֆուտբոլն այս էլ որերորդ անգամ մերձեցնում է մարդկանց: Թուրքիայի նախագահն առաջին անգամ այցելեց Հայաստան, առաջին անգամ թուրքական օրհներգը հնչեց Երեւանում: Երկու կողմերն էլ իրենց շատ զգացմունքային պահեցին, իսկ խաղն անցավ նորմալ պայմաններում: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին եւ հավաքականների ֆուտբոլիստներին: Նրանք հիանալի օրինակ ծառայեցին, թե ինչպիսի ուժ ունի սպորտը եւ տարածաշրջանին հույս տվեցին, որն այնքան անհրաժեշտ է այս պահին»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ