Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը չափազանց դժգոհ է երկրի ֆեդերացիայի ղեկավարությունից, որը բարձր պահանջներ է դնում նրա առջեւ: Ուստի գերմանացի մասնագետը, որ 1990-1998-ին գլխավորել էր Գերմանիայի հավաքականը, հնարավոր է հեռանա Բաքվից:
«Ֆեդերացիայի ղեկավարությունը տեղյակ է միայն, թե ինչպես են խաղում Ադրբեջանի առաջնությունում, իսկ միջազգային ֆուտբոլի մասին ընդհանրապես գաղափար չունեն: Հաճախ եմ ինքս ինձ հարցնում, թե իրո՞ք նրանք կարծում են, որ կարող ենք 2010-ի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել: Նման պահերի ցանկություն է առաջանում հավաքել ճամպրուկներն ու մեկնել տուն», հայտարարել է Բերտի Ֆոգտսը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ