«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2008-09-10 | #165, 2008-09-11 | #166, 2008-09-12


ՄԵԿ ՕՐԱԿԱՆ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԴԵՆ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՄՈՏ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՆՔ

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ երեկ Եվրոպայի խորհրդի քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ասել է, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունը (հեռուստառադիոհեռարձակման թվայնացման վերաբերյալ) շատ հապճեպ է ընդունվել, առանց եվրոպական փորձաքննության, ինչը քայլ է ոչ թե ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ուղղությամբ, այլ հետընթաց, եւ կառավարությունն ու Ազգային ժողովը լրջորեն չեն ընդունել ԵԽԽՎ բանաձեւի առաջարկությունները: Ի պատասխան Տ. Թորոսյանը նշել է, թե օրինագիծը կառավարությունը հրատապ էր ճանաչել, կառավարության ներկայացուցչի հիմնավորումն էր անալոգայինից թվային հեռարձակմանն անցումը եւ անցման ընթացքում մինչեւ 2010 թվականը լիցենզիաների ժամկետն ավարտված հեռուստահաճախականությունների համար մրցույթներ չհայտարարելը: Մեծամասնությունն ու կառավարությունը հարմար գտան օրինագիծն արտահերթ նիստով երեք ընթերցմամբ ընդունել, քանի որ հոկտեմբերին արդեն լիցենզիաների ժամկետն ավարտվող հեռուստաընկերությունների համար մրցույթներ անցկացնելու անհրաժեշտություն է ծագելու: Իսկ փորձաքննություն չանցնելու մասով էլ Տ. Թորոսյանն ասել է, թե օրինագծերը սովորաբար նախապես են ուղարկվում փորձաքննության, բայց հազվադեպ եղել են նաեւ օրենքներ, որոնք ընդունումից հետո են փորձաքննություն անցել եւ լրամշակվել:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4