«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2008-09-11 | #166, 2008-09-12 | #167, 2008-09-13


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

Թուրքիայի «Մեծ միասնություն» կուսակցությունը հայց է ներկայացրել ընդդեմ «Թարաֆ» թերթի հոդվածագիր Ահմեդ Ալթանի` «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով: Կուսակցությունը պահանջում է հոդվածագրին պատասխանատվության ենթարկել ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին հաղորդում է «Ջիհան» գործակալությունը: «Թարաֆ» թերթում լույս տեսած «Ա՜խ, աղբարիկ» վերնագրով հոդվածում (որը թարգմանաբար տպագրվել է «Ազգ»-ի երեկվա համարում), հեղինակը` Ահմեդ Ալթանը, նկարագրում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության որոշ դրվագներ` հայ ժողովրդի ապրած տառապանքը, Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ հատուկ ջոկատների («թեշքիլյաթը մահսուսա») գործած դաժանությունները եւ այլն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4