Ըմբշամարտիկ Արա Աբրահամյանը դիմել է Լոզանի միջազգային վերահսկիչ դատարան Պեկինի օլիմպիադայում նվաճած բրոնզե մեդալը վերականգնելու նպատակով: Հիշեցնենք, որ հայ ըմբիշը դժգոհ լինելով կիսաեզրափակիչում իտալացի մարզիկի հետ գոտեմարտի մրցավարությունից, պարգեւատրման ժամանակ ցուցադրաբար մեդալը նետել էր գորգին ու հեռացել: Այդ արարքի համար նա որակազրկվել էր ու զրկվել մեդալից: Արան դատարանին խնդրել է բավարարվել միայն իրեն զգուշացում տալով եւ վերականգնել օլիմպիական խաղերի մրցանակակրի կարգավիճակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ