Ձյուդոյի Հայաստանի հավաքականը կմասնակցի Լեհաստանում մեկնարկող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մեր հավաքականի կազմում տատամի դուրս կգան միայն տղաները: Քաշային 8 կարգերից Հայաստանը ներկայացված կլինի միայն 5-ում: Պարգեւների համար մրցավեճի կբռնվեն Գրիգոր Իվանյանը (55 կգ), Տիգրան Վարոսյանը (60 կգ), Հովհաննես Դերմիշյանը (66 կգ), Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ) եւ Գարիկ Գեւորգյանը (81 կգ): Մեր հավաքականի մարզիչներն են Տիգրան Բաբայանն ու Կարեն Սիմոնյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ