«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2008-09-16 | #169, 2008-09-17 | #170, 2008-09-18


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ՉՈՐՍԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑԻՆ

Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ տուրը հաջող էր հատկապես մեր չորս շախմատիստների համար, որոնք 2-րդ հաղթանակը տոնեցին: Մինչեւ 16 տարեկանների մրցավեճում Սամվել Տեր-Սահակյանը հաղթելով լեհ Մաչեյ Կլեկովսկուն, վաստակեց 2 միավոր եւ աղյուսակը գլխավորողների թվում է: Տարիքային նույն խմբում հանդես եկող Հայկ Վարդանյանն էլ 2-րդ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով վրաց շախմատիստ Լեւան Բրեգաձեին:

Առաջատարների խմբում է նաեւ 2-րդ հաղթանակը տոնած Կարեն Գրիգորյանը (14 տ.), որն առավելության հասավ իսրայելցի Միխայիլ Ատնիլովի նկատմամբ: 14-ամյա Խաչատուր Երանյանն էլ 2-րդ տուրում կրկին հաղթեցՙ շահելով սլովակ Ժոզեֆ Ստրակայի հետ պարտիան:

Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Հովիկ Հանրապետյանը ոչ-ոքի խաղաց Իվան Ռոզումի հետ ու վաստակեց 1,5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ Հովհաննես Գաբուզյանը, Նորայր Թորոսյանը, Մանուել Պետրոսյանը:

Աղջիկների մրցաշարում հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն Վարդուհի Քալաշյանը (18 տ.) եւ Զառա Թունյանը (16 տ.): Վարդուհին 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Մարիկա Ռակիչի հետ, իսկ Զառան հաշտություն կնքեց Կատարինա Ադամովիչի հետ մրցավեճում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4