«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2008-09-23 | #174, 2008-09-24 | #175, 2008-09-25


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇԱՀԵԼ Է ԴԱՏԸ

Շվեդիայի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արա Աբրահամյանը շահել է դատն ընդդեմ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի: Հիշեցնենք, որ հայ ըմբիշը դիմել էր Լոզանի մարզական վճռաբեկ դատարանՙ պահանջելով ըմբշամարտի ֆեդերացիայից հետ վերադարձնել օլիմպիական խաղերում շահած բրոնզե մեդալը եւ բավարարվել միայն զգուշացմամբ:

Դատարանի վճռով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան պարտավոր է ստեղծել վճռաբեկ ժյուրի, որպեսզի մարզիկներն ու պաշտոնական անձինք հնարավորություն ունենան բողոքարկելու ֆեդերացիայի որոշումները: Այդ գործընթացը նախատեսված է օլիմպիական խարտիայով: Մարզիկը նաեւ իրավունք ունի կարգապահական գործընթաց սկսել:

Այսպիսով, Արա Աբրահամյանի հայցը մասնակիորեն բավարարվել է, սակայն առայժմ նա իր մեդալը չի ստանա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4