ԱՄՆ-ում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Գրեգորի Կայդանովի հետ ու վաստակեց 3 միավոր: Հակոբյանը Բեսերայի, Օնիշչուկի եւ Կրիցի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Առաջատարը Վիկտոր Միխալեւսկին է, որը ոչ-ոքի ավարտելով պարտիան Հանս Ստեֆանսոնի հետ, վաստակեց 3,5 միավոր:
Տուրի միակ արդյունավետ ելքը գրանցվեց Բեսերա-Կրից պարտիայում, որում հաջողությունն ուղեկցեց սպիտակներով խաղացող շախմատիստին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Պերելշտեյնն ու Հարիկրիշնան, Միտոնն ու Օնիշչուկը: 6-րդ տուրում Հակոբյանը սեւերով կխաղա իսլանդացի Հանս Ստեֆանսոնի հետ, որը 1,5 միավորով Եվգենի Պերելշտեյնի հետ եզրափակում է աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ