ԱՄՆ-ում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սեւերով հաղթեց իսլանդացի Հանս Օլաֆսոնին ու 4 միավորով Վիկտոր Միխալեւսկու հետ գլխավորեց աղյուսակը: Վերջինս ոչ-ոքի ավարտեց պարտիան Խուլիո Բեսերայի հետ:
3,5-ական միավորով հաջորդ տեղերում են Խուլիո Բեսերան, Ալեքսանդր Օնիշչուկը, Պենտալա Հարիկրիշնան եւ Լեոնիդ Կրիցը: 6-րդ տուրը բավական արդյունավետ էր: Հարիկրիշնան հաղթեց Միտոնին, Կայդանովն առավելության հասավ Պերելշտեյնի նկատմամբ: Կրից-Օնիշչուկ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 7-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով կմրցի Բեսերայի հետ, իսկ Միխալեւսկին ուժերը կչափի Կրիցի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ