Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ խաղում էլ պարտություն կրեց: Այս անգամ մեր աղջիկները 0-3 հաշվով զիջեցին ավստրիացիներին:
Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում մեր հավաքականը նույնպիսի հաշվով պարտվել էր լեհերից: ՀՀ հավաքականը դուրս մնաց հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարից: Ավարտական խաղում այսօր մեր աղջիկները կմրցեն Թուրքիայի հավաքականի հետ: Երկու թիմերն էլ առայժմ միավոր չեն վաստակել: Թուրքերը առաջին խաղում 0-5 հաշվով պարտվել էին ավստրիացիներից, երկրորդում լեհերին զիջել էին 1-4 հաշվով: Ընտրական 2-րդ խմբի աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ավստրիայի եւ Լեհաստանի հավաքականները, որոնք արդեն ապահովել են հաջորդ փուլի ուղեգիրը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ