Հրազդանի 5-րդ բլոկի շինարարության տնօրենության եւ Չինաստանի Խարբին քաղաքի շինմոնտաժային թիվ 3 տրեստի միջեւ երեկ պայմանագիր կնքվեց, որ տվյալ կազմակերպությունը կիրականացնի բլոկի շինմոնտաժային աշխատանքների մոտ 80 տոկոսը: Պայմանագրի ստորագրման ժամանակ նշվեց, որ այս կազմակերպությունը նախկինումՙ 2001-ին կատարել է Հրազդան ՋԷԿ-ի կաթսայատան ագրեգատի նորոգման աշխատանքները եւ նմանատիպ աշխատանքներ մի շարք երկրներում:
Ա. Մ.