Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում երեկ պաշտոնական նիստ էր` երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
«Համախմբվել ենք մեկ անգամ եւս արժեւորելու այն արգասիքները եկեղեցական եւ ազգային մեր կյանքի, որոնք ձեռք բերվեցին Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետության շրջանում եւ այսօր էլ շարունակում են ծառայել մեզ եւ պետք է ծառայեն սերունդներին», միջոցառմանը ներկա գտնվողներին հայտնեց Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ հայրապետը:
Ն. Մ.