Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնում է Վլադիմիր Պողոսյանը: Մրցաշարին մասնակցում են 139 շախմատիստներ, որոնք շվեյցարական մրցակարգով 9 տուրում պետք է որոշեն հաղթողին:
Հայ շախմատիստը հաջող մեկնարկեց` առաջին երկու տուրերում հաղթելով Ալբերտ դե Լունային եւ Արսեն Ալավկինին: Սակայն հաջորդ երկու տուրերում նա անհաջողության մատնվեց` զիջելով Ֆարուկ Ամոնատովին ու Եվգենի Լեւինին: Չորս տուրից հետո Վլադիմիր Պողոսյանը 2 միավորով ընթանում է 63-րդ տեղում: Առաջատարները 4-ական միավոր վաստակած Վլադիմիր Բելովն ու Սանան Սյուգիրովն են, որոնցից կես միավորով հետ են մնում 5 շախմատիստներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ