Նյու Յորքում 23-րդ անգամ անցկացվեց «Սպորտի հռչակավոր լեգենդներ» մրցանակաբաշխության հաղթողների պարգեւատրման արարողությունը: Այս տարվա մրցանակաբաշխության դափնեկիրների թվում էր նաեւ լեգենդար թենիսիստ, «Մեծ սաղավարտ» մրցաշարի 8-ակի հաղթող, օլիմպիական խաղերի չեմպիոն Անդրե Աղասին, որը պարգեւատրվեց հատուկ մրցանակով:
Մրցանակի արժանացավ նաեւ ամերիկացի բասկետբոլիստ Սկոտի Պիպենը: Նա 7 անգամ մասնակցել է ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային ընկերակցության «աստղերի» հանդիպումներին եւ ընդգրկվել բոլոր ժամանակների 50 լավագույն բասկետբոլիստների շարքը: Մյուս դափնեկիրը ամերիկյան ֆուտբոլի ռեկորդակիր Ջերի Ռայսն է, որը 20 մրցաշրջան հանդես է եկել եւ 13 անգամ ճանաչվել է լավագույն խաղացող:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ