Հայկական բարեգործական ընդհանուր միության 85-րդ ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 4-7-ն աշխատանքային այցով մեկնել էր Հալեպ: 85-րդ ընդհանուր ժողովին ներկա էին 17 երկրներից ժամանած պատվիրակներ: Այցի շրջանակներում Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ոչ միայն Հալեպի պաշտոնյաների, այլեւ հայ համայնքի կրոնական ներկայացուցիչների հետ: Իսկ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում նախարարը հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների ղեկավարների ու մշակութային-կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման Հայաստան-սփյուռք համագործակցության հարցերն էին:
Ա. Բ.