«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2008-10-07 | #184, 2008-10-08 | #185, 2008-10-09


ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԲՅՈՒՋԵ-2009-Իՙ ՄԱՐԶԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց նախորդ նիստերից մեկում նախարարություններին եւ գերատեսչություններին տրված այն հանձնարարականի վրա, համաձայն որի, ՀՀ 2009-ի պետական բյուջեի նախագիծը պետք է ունենա ըստ մարզերի բացվածք: Հիշեցնելով, որ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում տարածքային համաչափ զարգացումը համարվել է գերակայություն, Տիգրան Սարգսյանը նշեց, որ այսուհետեւ կառավարության նիստերում պարբերաբար անդրադարձ է լինելու նախագահի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներին` նպատակային ցուցանիշների կատարմանը հետեւելու եւ դրված նպատակներին հասնելու համար:

«Տարածքային համաչափ զարգացումն ամենակարեւոր խնդիրներից մեկն է: 2009-ի պետական բյուջեի նախագծով մենք պետք է արդեն վստահ լինենք, որ դրական տեղաշարժեր կան», նշեց վարչապետը: Նա հայտնեց, որ հոկտեմբերի 22-ին կառավարությունում լսելու են բոլոր նախարարություններից հիշյալ հանձնարարականի կատարման վերաբերյալ հաշվետվություններ, 2009-ի պետական բյուջեի նախագիծը ըստ գերատեսչությունների` տարածքային կտրվածքով: Քննարկումներին մասնակցելու են բոլոր մարզպետները, եւ նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները պետք է պատրաստ լինեն պատասխանելու մարզպետների հարցերին, թե տվյալ նախարարությունը կամ գերատեսչությունը որոշակի մարզերում 2009-ի պետական բյուջեով ի՞նչ միջոցառումներ է իրականացնելու:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4