«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը հնարավոր կլինի 5 տարիների ընթացքում` համաձայն բոլոր փորձագիտական դիտարկումների, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Այս պահին ավարտվում է այդ երկաթգծի կառուցման ուսումնասիրության փուլը: Առկա են երեք տարբերակներ, որոնցից լավագույնի հիման վրա էլ պետք է կառուցվի երկաթուղին, իսկ թե երբ երկաթուղու կառուցման աշխատանքները կսկսվեն, կախված կլինի, թե նշված տարբերակներից վերջնականապես որը կընտրվի. «Պետք է հաշվի առնվեն մի շարք բաղադրիչներ»:

Ըստ նախարարի` Գյումրի-Կարս երկաթգծի վերաշահագործման հարցը դեռեւս չի քննարկվել: «Շահագործվելու դեպքում այն կարող է շահավետ լինել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ընդհանրապես տարածաշրջանի համար», ասաց նա: Սեպտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանը պատրաստ է եղել Կարս-Գյումրի երկաթգծով ընդունելու գնացքներ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4