«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Շարունակում ենք Վիլյամ Սարոյանի եւ Մանուել Թոլեգյանի զրույցներն արվեստի մասին:

Ժյուլ Վեռնի «Միշել Ստրոգոֆ» վեպի ճակատագրիՙ ցարական Ռուսաստանում, ապա Խորհրդային Միությունում արգելքի պատճառների մասին, Ալեքսանդր Թոփչյանիՙ այսօրվա հետ քաղաքական զուգահեռներով հրապարակման մեջ:

Վերջերս հրատարակված երկու գրքերիՙ Երվանդ Օտյանի «Պօղոս փաշա Նուպար» («Կիլիկիա» հրատ., Հալեպ) աշխատության եւ Հայոց ցեղասպանության մասին Նորայր Ադալյանի «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպի մասինՙ համապատասխանաբար Գեւորգ Յազըճյանի եւ Նորայր Ղազարյանի գրախոսություններում:

Հուշապատում-Վիլյամ Սարոյանը Շահեն Խաչատրյանի հիշողություններում:

Պերճ Զեյթունցյանի 70-ամյակի առիթովՙ հետաքրքրական զրույց գրողի եւ Գրիգոր Ջանիկյանի միջեւ:

Շարունակում ենք մեր հրապարակումները հեղինակ-գիրք-հրատարակիչ-գրատուն թեմայով. անդրադարձ «Գրքերի աշխարհ» (նախկինՙ բուկինիստական) գրատանը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4