«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2008-10-08 | #185, 2008-10-09 | #186, 2008-10-10


ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴՀԱՏԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Երեք անընդմեջ պարտություններից հետո Վլադիմիր Պողոսյանը վերջապես հաջողության հասավ Սանկտ Պետերբուրգում անցկացվող շախմատի Չիգորինի հուշամրցաշարում: 6-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակներով առավելության հասավ Ալեքսանդր Գանիչեւի նկատմամբ: 6 տուրից հետո Պողոսյանը 3 միավորով 66-րդ տեղում է:

Աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Բորիս Սավչենկոն, Ֆարուկ Ամոնատովը, Վլադիմիր Բելովն ու Սպարտակ Վիսոչինը: Բելովն ու Ամոնատովը միմյանց հետ պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Սավչենկոն հաղթեց Սյուգիրովին, Վիսոչինն էլ պարտության մատնեց Տրուշեյլովին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4