Զարգացման հայկական գործակալությունում երեկ հյուրընկալվել էին հարավկորեական «Կոտրա» առեւտրաներդրումային եւ գովազդային ընկերության ներկայացուցիչները: Ընկերությունը զբաղվում է ներդրումներ ներգրավելով եւ դրանք այլ երկրներ ուղղելով: Ընկերության գործունեության մասին տեղեկություններով հանդես եկան «Կոտրայի» փոխտնօրեն Ջոն Հոնը եւ տարածաշրջանային նախագահ Յուն Սու Ռահը: Նրանք հայտնեցին, որ ընկերությունը գործում է ավելի քան 100 երկրներում, ԱՊՀ երկրներից Ռուսաստանում, Ուկրաինայում, Կիրգիզիայում, Ադրբեջանում, Տաջիկստանում: Կորեական ընկերության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ծանոթության նպատակով եւ դեկտեմբերին կրկին մեր երկիր են ժամանելու ավելի առարկայական խոսակցության համար: Զարգացման հայկական գործակալությունում նրանց ներկայացվեց Հայաստանի ներդրումային մթնոլորտի մասին պատմող տեսանյութ:
Ա. Մ.