«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2008-10-16 | #191, 2008-10-17 | #192, 2008-10-18


ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ ՏԵՂ ՉԵՆ ԳՏԵԼ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն 350 ակումբների հերթական ցանկը: Արդեն 2-րդ ամիսն է, ինչ ցուցակում բացակայում են Հայաստանի թիմերը: Իսկ ցուցակը հավասար միավորներով գլխավորում են «Մանչեսթր Յունայթեդն» ու «Չելսին»: Չեմպիոնների գավաթակիրն աշխարհի ուժեղագույն ակումբն է ապրիլից սկսած: Ի դեպ, ցուցակի առաջատարի դերում «Մանչեսթր Յունայթեդը» փոխարինել էր «Չելսիին», որը փետրվար-մարտ ամիսներին գլխավորում էր դասակարգման ցուցակը:

Ընդհանուր առմամբ «Մանչեսթր Յունայթեդը» 21 ամիս է գլխավորել ուժեղագույն ակումբների ցուցակը: Սա 2-րդ ցուցանիշն է: Իսկ առավել հաճախ` 37 անգամ լավագույնն է ճանաչվել «Միլանը»: Մինչ օրս 23 թիմերի է հաջողվել գլխավորել ուժեղագույն ակումբների ցանկը:

Լավագույն տասնյակում նախորդ ամսվա համեմատ միայն մեկ փոփոխություն է կատարվել: «Լիոնի» փոխարեն տասնյակում ընդգրկվել է «Ինտերը»: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թիմերից լավագույն արդյունքն ունի ՌԴ չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը նախորդ ամսվա 27-րդ տեղից նահանջել է 39-րդ հորիզոնական: Իսկ ահա Կիեւի «Դինամոն» 10 տեղով բարձրացել է ու զբաղեցնում է 46-րդ տեղը: 100 ուժեղագույն ակումբների ցանկում տեղ են զբաղեցրել նաեւ Դոնեցկի «Շախտյորը» (60-րդ տեղ), Տաշքենդի «Բունեդկորը» (75-րդ տեղ), Մոսկվայի «Սպարտակն» (84-րդ տեղ) ու Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն (87-րդ տեղ): Ներկայացնում ենք լավագույն տասնյակի ցուցանիշները:

1. «Մանչեսթր Յունայթեդ»Անգլիա267
2. «Չելսի»Անգլիա267
3. «Բարսելոն»Իսպանիա259
4. «Բոկա Խունիորս»Արգենտինա244
5. «Լիվերպուլ»Անգլիա241
6. «Բավարիա»Գերմանիա238
7. «Ինտեր»Իտալիա234
8. «Ֆիորենտինա»Իտալիա234
9. «Ռոմա»Իտալիա228
10. «Լիոն»Ֆրանսիա225

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4