Բոննում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի 5-րդ պարտիան նոր հաջողություն բերեց Վիշվանաթան Անանդին: Սպիտակներով խաղացող Վլադիմիր Կրամնիկը չկարողացավ իրացնել իր աննշան առավելությունը եւ գտնվելով ցայտնոտում, պարտվեց: 36-րդ քայլին նա կանգնեցրեց ժամացույցը: Այսպիսով, Անանդը մրցախաղը շահում է 2 միավորի առավելությամբՙ 3,5-1,5: Հիշեցնենք, որ նրանք անցկացնելու են 12 պարտիա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ