Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեզ տրամադրած հաղորդագրությունից, հանձնաժողովը վարույթ է հարուցել երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում հնարավոր չարաշահումների առնչությամբ «Տարիել եւ որդիներ» ընկերության դիմումի հիման վրա: Վերջինս զբաղվում է լցանյութերի արտադրությամբ, որն իրացվում է երկաթուղային տրանսպորտի միջոցով, սակայն վերջին երեք ամիսներին դադարեցրել է իր աշխատանքը, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրման սակագինը բարձրացրել է 2 անգամ: Քանի որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ունի գերիշխող դիրք, ուստի հանձնաժողովը վարույթ է սկսել պարզելու համար, թե որքանո՞վ է հիմնավորված փոխադրման սակագնի բարձրացումը եւ արդյոք տեղի չի՞ ունեցել գերիշխող դիրքի չարաշահում:
Ա. Մ.