«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2008-10-23 | #196, 2008-10-24 | #197, 2008-10-25


ՄԱՆՈՒԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում 5 տուրից հետո Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքն ունի մինչեւ 10 տարեկանների մրցաշարի մասնակից Մանուել Պետրոսյանը: Հաղթելով ադրբեջանցի Յունուս Սուլեյմանլիին, հայ շախմատիստը 4 միավորով ընթանում է 10-րդ տեղում:

3,5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 18 տ.) եւ Սուսաննա Գաբոյանը (12 տ.): Տիգրան Հարությունյանի (12 տ.), Կարեն Գրիգորյանի (14 տ.), Հովհաննես Պետրոսյանի (16 տ.), Մարիա Գեւորգյանի (14 տ.) եւ Արմեն Նազարյանի (8 տ.) հաշվին գրանցված է 3-ական միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4