Թենիսի Բազելի մրցաշարում Դավիթ Նալբանդյանը հասավ մինչեւ եզրափակիչ: Քառորդ եզրափակիչում նա պարտության մատնեց գերմանացի Բենջամին Բեքերին (7-6, 6-4), իսկ կիսաեզրափակիչում առավելության հասավ արգենտինացի Խուան-Մարտին դել Պորտոյի նկատմամբ (6-4, 6-4): Եզրափակիչում Նալբանդյանի մրցակիցը հանրահայտ Ռոջեր Ֆեդեռերն էր, որը մինչ այդ պայքարից դուրս էր մղել Սիմոնե Բոշելիին (6-2, 6-3) եւ Ֆելիսիանո Լոպեսին (6-3, 6-4): Վճռորոշ խաղում Ֆեդեռերը հաստատեց իր առավելությունը մրցակցի նկատմամբ (6-3, 6-4) եւ դարձավ մրցաշարի հաղթող:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ