Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը երեկ լրագրողներին ներկայացրեց մի համակարգ, որը վերաբերում է օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիների վերադարձի գործընթացին: Ըստ Եգանյանի` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությանը վերջին երկու տարիների ընթացքում օտարերկրյա պետություններից վերադարձի եւ հայրենիքում վերահաստատման տարբեր հարցերով դիմել են 2000 ՀՀ քաղաքացի: Այդուհանդերձ, ՀՀ քաղաքացիներից շատերն իրենց վերադարձի մտադրություններն ի կատար չեն ածում` կապված Հայաստանում անորոշությունների հետ:
ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվել է ներդնել օտարերկրյա պետություններում բնակվող հայրենակիցների վերադարձը խթանող համակարգ, որը հնարավորություն կընձեռի այդ անձանց էլեկտրոնային կապով անմիջականորեն կապվելու Հայաստանի պետական կառավարման համապատասխան մարմինների հետ: Համակարգից կարող են օգտվել ոչ միայն օտար երկրում գտնվող մեր քաղաքացիները, այլեւ ամեն ոք, ով որոշակի հետաքրքրություններ կամ հարցեր ունիՙ Հայաստանի մասին: Համակարգը կարելի է այցելել www.sma.am/migrant, ինչպես նաեւ www.backtoarmenia.am հասցեներով:
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ