«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2008-11-06 | #206, 2008-11-07 | #207, 2008-11-08


2008-Ի ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երեկ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը լրագրողներին ներկայացրեց 2008-ի մայիսի 18-ից հոկտեմբերի 26-ը ՀՀ 662 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում մարդկանց մասնակցության ցուցանիշը, որը կազմել է 51, 8 տոկոս: Ըստ մարզերի պատկերը հետեւյալն է` Երեւանում 40,7 տոկոս, Վայոց ձոր` 68.3, Տավուշ` 65.3, Սյունիք` 64.7, Արագածոտն` 64.3, Արմավիր` 61.3, Կոտայք` 60.4, Արարատ` 59.9, Գեղարքունիք` 58.6, Լոռի` 56.5, Շիրակ` 51.9:

650 համայնքներից 158 համայնքներում ընտրվել են նոր ղեկավարներ (նախկինները փոխարինվել են նորերով` 24.2 տոկոս ) եւ վերընտրվել են 493 գործող համայնքի ղեկավարներ (75.8 տոկոս):

12 համայնքներում նշանակվել է նոր ընտրություններ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4