«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2008-11-15 | #213, 2008-11-18 | #214, 2008-11-19


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ Ս. ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Նաեւ Հայաստանի ԱԳՆ-ում բացատրություն կպահանջվի Վրաստանի դեսպանից

Թբիլիսի Ս. Նորաշեն եկեղեցու շուրջն առաջացած նոր լարվածության մասին Հայաստանի կառավարության մոտեցման վերաբերյալ տրված հարցին պատասխանելով, երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ այս հարցը բարձրացվել է երկու երկրների վարչապետների հանդիպման ժամանակ, Վրաստանի վարչապետը խոստացել էր այն պահել ուշադրության կենտրոնում, որպեսզի հայր Թարիելի ոտնձգություններին վերջ տրվի: «Ցավոք սրտի, այդ անձնավորությունը շարունակում է ակտիվ գործողությունները այդ եկեղեցու տարածքում», ասաց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ այդ կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվելու Հայաստանում Վրաստանի դեսպանը, եւ բացատրություն է պահանջվելու նրանից: Ինչպես նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանը բողոքի նոտա է ներկայացնելու Վրասատանի իշխանություններին: Հայաստանի վարչապետը միաժամանակ նշեց, որ վերջերս, երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ երկխոսության եւ փոխըմբռնման նոր մակարդակ է ձեռք բերվել եւ այս գործողությունները չեն բխում այդ երկխոսության մթնոլորտից: Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ վրաց գործընկերները օպերատիվ կլուծեն այս հարցը, որը խնդիրներ է առաջացնում տեղի հայկական համայնքի համար: Նա նաեւ կարեւորեց Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4